back to urticaria day
Language

Մեկ օր՝ նվիրված եղնջացան հիվանդությանը.

առաջին անգամ բժշկության պատմության մեջ։ Հոկտեմբերի 1-ը ,,urticariaday2014՝՝ խորագրի ներքո կնշվի որպես եղնջացան հիվանդության օր։ 2014թ.-ի եղնջացան հիվանդության օրը կցանկանայինք բոլորի ուշադրության կենտրոնում պահել՝ եղնջացանով հիվանդների, մամուլի, բժիշկների և քաղաքագետների։ Այս օրը նշելով՝ ցանկանում ենք եղնջացան հիվանդությանը ավելի լայն ուշագրավություն հաղորդել, որպեսզի թվով ավելի շատ բժիշկներ ստույգ տեղեկանան այս հիվանդության մասին և արդյունքում հիվանդներին ավելի ճշգրիտ ախտորոշեին և նպատակաուղղված բուժումներ նշանակեին։ Իսկ մենք էլ ուզում ենք, որ եղնջացանով հիվանդներն իմանան, որ նրանք միայնակ չեն այս հիվանդության դեմ իրենց պայքարում։Իսկ ո՞վ ենք «Մենք»: Մենք ասելով՝ ի նկատի ունենք բոլորիս. հիվանդներին, բժիշկներին, կազմակերպություններին, Քեզ, Ձեզ, Նրանց և Ինձ։ Յուրաքանչյուրին հրավիրում ենք մասնակցելու ,,urticariaday2014՝՝-ին։ Մի կողմից այս կայքէջում պատմե՛ք, twitter-ով und like-րով տարածե՛ք, օգնե՛ք, որ ,,urticariaday2014՝՝-ը Ձեր ընկերների, բարեկամների շրջանում, ընտանիքում և այդ հիվանդությունից բոլոր տուժվածների մոտ ձեռք բերի ճանաչում։ Տեղադրե՛ք Ձեզանից մի նկար այնտեղ և  ,,urticariaday2014՝՝-ին տվե՛ք դեմք։Դեռ մի բան էլ ավելին. վերածե՛ք այն Ձեր սեփական երեկոյի։ Հրավիրե՛ք եղնջացանով այլ հիվանդներին ավտոտնակային խնջույքի, իսկ եթե հարմար առիթ ստեղծվի, կարո՞ղ եք հիմնադրել Ձեր տարածաշրջանում այս նպատակով ինքնաօգնության խմբակներ։ Ոգևորե՛ք Ձեր կլինիկաների բժիշկներին ,,urticariaday2014՝գաղափարով։ Ցանկության դեպքում կարող եք նաև Ձեր շրջապատի բժիշկների համար կազմակերպել դասընթացներ եղնջացանի թեմայով։ Ձեր կողմից կազմակերպած բոլոր միջոցարումներն ու երեկոները կարող եք զետեղել մեր կայքէջում և այդպիսով Ձեր ,,urticariaday2014՝՝-ը լիովին պսակել հաջողությամբ։,,urticariaday2014-ը նախաձեռնվել է unev, urticaria network հ/կ և այլ համաշխարհային ճանաչում ունեցող շատ կազմակերպությունների կողմից, որոնք հոգ են տանում ալերգիաներով և եղնջացանով տառապող հիվանդների մասին։

-> supporter